Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն առաջարկում է ներդնել գիտական աստիճանից հրաժարվելու կարգ: Հայրապետյանն իր առաջարկը հրապարակեց օգոստոսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ:
Ատենախոսության թեմայի քննարկման պատճառն էր իր՝ Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մասին հարցը եւ դրա շուրջ ստեղծված աղմուկը: Ընդունելով հղումների հետ կապված որոշակի խնդիրների առկայությունը՝ Հայրապետյանը հայտարարեց, որ քննադատության մեծ մասը իրականության հետ ոչ մի կապ չունի, իսկ գրագողության մեջ մեղադրանքները ընդհանրապես արժանի են դատարանի քննությանը: «Ամենից շատ քննադատում են նրանք, ովքեր իրենք ընդհանրապես ոչ մի բան չեն գրել»,- շեշտեց Հայրապետյանը՝ հավելելով, որ ի տարբերություն ընդդիմախոսների՝ իր հոդվածները հրապարակում են առաջատար համաշխարհային փորձագիտական ամսագրերը:
Ռեկտորի պաշտոնակատարը հիշեցրեց, որ մինչ օրս տնտեսական թեմայով հազարներով տարբեր ատենախոսություններ են պաշտպանվել, իսկ երկրի տնտեսությունը լավ վիճակում չէ: Եվ ամեն ինչ այն պատճառով է, որ այդ ատենախոսությունները չեն համապատասխանում նվազագույն պահանջներին եւ զրոյական արժեք ունեն: Այդուհանդերձ, հետադարձ ուժով անհնար է դրանց հեղինակներին զրկել գիտական աստիճանից, այս պատճառով Հայրապետյանն առաջարկում է մշակել գիտական ստիճանից կամավոր հրաժարվելու կարգ: Բնականաբար, ատենախոսությունները նախապես պետք է փորձաքննության ենթարկվեն:
Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրեց, որ անձամբ ինքը չի ձգտել գիտական աստիճանների, ամեն ինչ բնական ճանապարհով է ստացվել: «Ինձ աստիճան պետք չէ, ես չեմ ձգտել: Աստիճանն ինձ չի հետաքրքրում: Դա նախկին համակարգում էր, եւ այնտեղ շատ սխալներ կային: Հիմա անհրաժեշտ է ամբողջ տնտեսությունը զրոյից ստեղծել»,- առաջարկեց Հայրապետյանը:











