Լոռու մարզի Միխայլովկա գյուղում գյուղացիներից մեկի խոզն հափշտակողին ոստիկանները բերման են ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 3-ին, ժամը 15։00-ի սահմաններում, գյուղի հարակից դաշտավայրից անասնագողությունը կատարել է նույն գյուղի 45-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 8-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։