Օգոստոսի 18-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել է գրություն, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ շրջայց կատարելիս Շատին համայնքում հաշվառված վանական համալիր Շատիվանք հուշարձանի տարածքում  հայտնվել են թարմ փոսեր:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է հրավիրվել Գլաձոր գյուղի 66-ամյա մի բնակիչ, որը խոստովանել է, որ մարտին ինքն է փորել փոսերը՝ թանկարժեք իր ու առարկա գտնելու համար, սակայն ոչինչ չի գտել: