Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ժամը 23:20-ի դրությամբ մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 75 տեղի բնակիչ:

Ժամը 18:30-ի դրությամբ այդ տարածքում այրվում էր մոտ 150 հա խոտածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք: