Սյունիքի մարզի Շիկահողից դեպի Մեղրի տանող ճանապարհին այրվում են անտառները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան SOS էջը։
Տեսանյութում ասվում է, որ տեղում միայն մեկ հրշեջ մեքենա է աշխատում. «Կա 1 հատ հրշեջ մեքենա, 1 շտապ օգնության մեքենա եւ մոտավոր 20 մարդ։ Պետք է բերվի լիքը հող եւ լիքը ջուր, բանակը պետք է ներգրավվի։ Եթե մենք հիմա չկարողանանք այս հրդեհի դեմ պայքարենք, ապա մենք այստեղ էլ անտառ չենք ունենա։ Խնդրում եմ՝ այս տեսանյութը հասցրեք ԱԻ նախարարին, որպեսզի ռուսներից Бе-200 խնդրեն, որ այդ մարդիկ բերեն կրակը մարեն։ Խնդրեք, որ կապվի բանակի հետ եւ բանակը ներգրավեն»։
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ քամու ուժգնության հետ անտառն ամողջությամբ կայրվի. «Կապանն այստեղից հեռու է, միայն Մեղրին է մոտ եւ կողքի հանքերը, մեզ այստեղից է ռեսուրս պետք»։











