Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











