Գերմանական «Սերենգետի» կենդանաբանական այգում, որի այցելուները շրջում են մեքենաներով՝ հետեւելով կենդանիներին, Քուսինի ռնգեղջյուրը հարձակվել է հսկչի մեքենայի վրա, մի քանի անգամ շրջել այն եւ տրորել, տեղեկացնում է «Վեստի»-ն։

Աշխատակից Ֆաբրիցիո Սեպեն, որը նստած էր մեքենայի մեջ, լավ վախեցել է եւ մի քանի կապտուկներ ստացել։ Ավելի ուշ նա պատմել է dpa տեղեկատվական գործակալությանը, որ ռնգեղջյուրը արդեն մեկուկես տարի կենդանաբանական այգում է եւ նորեկ է համարվում. նա դեռ հարմարվում է նոր պայմաններին, եւ կենդանուն դեռ այցելուների համար բաց չեն թողնում։

Ֆաբրիցիոն մինչեւ այժմ բացատրություն չի գտնում ռնգեղջյուրի զայրույթի համար եւ չգիտի, թե ինչը կարող էր զայրացնել նրան։