Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան նվերներ հանձնել ամերիկյան նախագահական զույգին, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին սուսեր է նվիրել։ Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ընտրությունների ժամանակ կողմնակից է եղել ԱՄՆ ներկայիս նախագահին։ «Ես «միջամտել» եմ ամերիկյան ըտրություններին եւ երկրպագել Թրամփի համար»,- հումորով նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Որպես Մելանյա Թրամփին նվեր ընտրվել են բելառուսական վուշից պատրաստված սփռոց եւ անձեռոցիկներ։ «Սա կանանց համար է, նա կապ ունի սլավոնական վուշի հետ (ԱՄՆ նախագահի տիկինը ծնվել է Սլովենիայում)»,- ասել է պետության ղեկավարը։
Բոլթոնի նվերների մեջ են «Նախագահ» բրենդի ապրանքներ՝ շոկոլադներ առանց շաքարի, ներառյալ շոկոլադի բացառիկ հավաքածու, որն ստեղծվել է Եվրոպական 2-րդ խաղերի առիթով, եւ ավանդական ոգելից խմիչք՝ օղի։ Եվս մեկ նվեր էր «Սպադչինա Բելառուսի» ալբոմը։ «Սա Բելառուսի մասին է։ Դուք ինքնաթիռում թերթեք եւ կտեսնեք, թե ինչ է Բելառուսը»,- ասել է Բելառուսի նախագահը։ «Եվ փոխանցեք ձեր «նախագահին ամենաջերմ շնորհավորանքները Բելառուսի ժողովրդի կողմից։ Նրա փեսայի՝ Քուշների (Ջարեդ Քուշներ) արմատներն այստեղ են՝ Բելառուսում»,- նշել է նա։











