Մեծ Բրիտանիայի Աբերիսթուիթում 195 ֆունտ սթերլինգով տուգանել են վարորդին, որն իր ավտոմեքենայի տանիքին այլ մեքենա է տեղափոխել, հայտնում է PA-ն:

51-ամյա Գլինդվեր Ուին Ռիչարդսը ձերբակալվել է այն պահին, երբ իր Volkswagen Passat-ի տանիքին տեղափոխել է վտանգավոր կերպով հավասարակշռված Skoda Octavia ավտոմեքենան:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավտոմեքենան շրջապատողների կյանքի եւ առողջության համար վտանգավոր կերպով օգտագործելու մեջ:

Տղամարդուն պարտավորեցրել են ընդհանուր վճարել 195 ֆուրտ սթերլինգ. այս գումարի մեջ են մտնում տուգանքը, հնարավոր տուժածներին փոխհատուցումը եւ դատական ծախսերը: