ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջեւանում կնոջ եւ դստեր` Մարիամի հետ այցելել է այն դպրոցը, որտեղ ինքն է հաճախել:

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել դպրոցը, այն դասասենյակները, որտեղ ինքն է սովորել:

«Փաստորեն վերանորոգման մեջ է դպրոցը, ամբողջությամբ չեմ կարող ցույց տալ փաստորեն: Տնօրենը Աշոտ Փաշինյանն է, իմ պատմության ուսուցիչը, բայց բարեկամական կապ չունենք»,- ասաց նա ուղիղ եթերի ժամանակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի դպրոց, ծաղիկներ խոնարհել գյուղի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանին: