ԼՂՀ պետական արխիվում հույժ գաղտնի փաստաթղթեր չեն պահպանվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը:

«Մեր արխիվը գոյություն ունի 1930 թվականից, մեր արխիվում հույժ գաղտնի  փաստաթղթեր չեն պահվում: Մինչ այստեղ գալս լսել եմ, որ արխիվում պահվել են բավականին արժեքավոր փաստաթղթեր, սակայն արցախյան շարժման սկզբից Բաքվից եկել են այդ փաստաթղթերը տարել են: Ներկայումս գտնվում են տնտեսական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, անձնական բնույթի փաստաթղթեր»,-ասաց նա:

Արխիվի տնօրենն ասաց, որ  իրենց են դիմում ԱՊՀ երկրներից, տարբեր քաղաքացիներ իրենց համար անձնական բնույթի տեղեկատվություն ստանալու համար:

Արխիվում են պահվում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի  անձնական արխիվները:

Լեռնիկ Հակոբյանը նաեւ հավելեց, որ արխիվում իրականացվում է թվայնացում եւ գործընթացից հետո տվյալները կտեղադրվեն համացանցում: