Ճապոնիայի Տիբա համալսարանի ինժեներները 3 գնդակներով աճպարարություն անող ռոբոտացված 3 «մատներ» են ներկայացրել, հաղորդում է iReakctor-ը: 

Դրանք սովորել են հետեւել օբյեկտների շարժումներին, բռնել ու օդ հանել: Փորձագետները կարծում են, որ այդ 3 մատներից յուրաքանչյուրն ինքնուրույն ռոբոտ է, որը հաշվարկում է իր գնդակի թռիչքը:

Մասնագետները չեն պատմում իրենց աշխատանքի մանրամասների մասին, սակայն տեսանյութի միջոցով ցույց են տվել՝ ինչպես է գործում ռոբոտի մատները: Տեսանյութի սկզբում երեւում է՝ ինչպես է աջ ձեռքը բռնում գնդակը, իսկ ձախը զբաղվում  կանաչ գնդակով: Ապա պատի միջից թռչում է դեղին գնդակը: Շարժման ընթացքում ռոբոտի ձեռքերը հիշեցնում են իրական աճպարարի ձեռքեր: Երկու ձեռքերն էլ հաջողությամբ բռնում են գնդակները: Աճպարար ռոբոտն իսկապես տպավորչ է: