Երբ ես լրագրողներին խնդրեցի, որ ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարին ես հարցերը տամ, ինչին ի պատասխան պարոն նախարարը թողեց եւ հեռացավ ու տեսանք, որ անկյունում հարցազրույց է տալիս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկական ուռուցքաբան, արյունաբան, Գևորգ Թամամյանը, ով ներկա էլ նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսին:
«Առաջին հերթին հարիր չէ առողջապահության նախարարին անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում եւ թուր է ճոճում: Տեսանք, թե այդ ամենն ինչ ավարտ է ունենում: Ես հիշում եմ մի դեպք եւս, երբ 1,5 տարի առաջ մեկն այդպես հեռացավ ապրիլ ամսին: Նախկին նախագահն էր, որ հարցերից խուսափեց ու փախավ: Հեռանալուց պարոն նախարարն ասաց՝ այո, ձեր հորդորով այստեղից հեռացավ նաեւ նախկին տնօրենը: Այո, իմ հորդորով եւ ես եղել եմ լրիվ բաց: Ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որոնք դարձան խիստ կառուցողական, մոռացան իրենց անցյալը: Այո հեռացավ իմ հորդորով եւ կարծում եմ՝ նա պետք է հպարտ լիներ, որ կարողացավ այդ հորդորի հետեւանքով հեռացնել նախկին կոռումպացված տնօրենին: Եվ այդ կոռուպցիոն դեպքերն են ամեն օր ժողովրդին ցույց տալիս»,-ասաց Թամամյանը:
Նշենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալվեց: Երբ Գեւորգ Թամամյանը ցանկացավ լրագրողների փոխարեն հարցեր տալ, նախարարը լքեց դահլիճը՝ ասելով, որ Թամամյանը կարող է առանձին ասուլիս տալ:











