Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որ թղթեր էր թափահարում եւ ասում, որ հիվանդության պատճառով չի ծառայել բանակում, բանակում ծառայել է որպես բժիշկ, որպես գրագիր, պիսր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկական ուռուցքաբան, արյունաբան, Գեւորգ Թամամյանը:
Նրա խոսքով, նախարարը Ստեփանակերտում գլխավոր շտաբում որպես գրագիր է եղել. «Այդ ի՞նչ հիվանդություն է, որ Ստեփանակերտում չեք կարողանում գրագրություն անել, իսկ այստեղ կարողանում եք: Եթե վերականգնվել եք, գնացեք ձեր մի տարին ծառայեք»,-ասաց Թամամյանը:
«Այն էյֆորիան, որ նախարարը ստեղծում է իր անվան շուրջ, այն ֆեյքերի բանակը, որ հարձակվում է, երբ որեւէ մեկը այլ բան է ասում, թույլ չի տալիս, որ մարդիկ խոսեն, որ ասեն՝ սուտ է ասում»,-ասաց նա:











