Օգոստոսի 31-ին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում թույլ է տալիս ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ դուրս գալով հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ վտանգելով երթեւեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ուսումնասիրել են տեսագրությունը, պարզել՝ վարորդի ինքնությունը եւ նրան ներկայացրել բաժին։ Մեքենան էլ հայտնաբերվել է Տավուշի մարզում ու տեղափոխվել ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։ Ցանկացած օրինախախտում բացահայտվելու է նաեւ մեր իրավագիտակից քաղաքացիների օգնությամբ, ինչպես այս դեպքում։











