Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԻՆ մի շարք աշխատակիցներ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար պարգեւատրվեցին պետական պարգեւներով եւ ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Մասնավորապես, պարգեւները ԱԻՆ աշխատակիցներին հանձնեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նշենք, որ մասնավորապես, Արթուր Վանեցյանը «Մարտական համագործակցության համար» մեդալով պարեւատրեց նաեւ ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանին:











