Սեպտեմբերի 5-ից Հայաստանում մեծ էկրաններ կբարձրանա հանրահայտ «Կատարյալ անծանոթները» ֆիլմի երկար սպասված հայկական տարբերակը: Հայկական «Անհայտ բաժանորդ» ֆիլմում, ինչպես արդեն հայտնել էինք, իր նորամուտը կունենա PicsArt առաջատար հավելվածը:
PicsArt միջազգային հավելվածը «Անհայտ բաժանորդ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: Ժամանակակից այս ֆիլմի առանցքում բջջային հավելվածները, հեռախոսներն ու գադջեթներն են, և այն դրամատիկ իրավիճակները, որոնք բխում են հաղորդագրությունները բարձրաձայն կարդալիս և հեռախոսազանգերին բարձրախոսով պատասխանելիս:
Հետաքրքե՞ց։ Ուրեմն, մինչ ֆիլմի դիտումն առաջարկում ենք այցելել «Անհայտ բաժանորդ» Ֆիլմի PicsArt-յան հատուկ էջ և տեսնել բացառիկ նկարներ ու օգտվել ֆիլմին առնչվող խմբագրման հնարավորություններից: Համոզված ենք, էջն ուսումնասիրելուց հետո ավելի մեծ հետաքրքրությամբ կդիտեք ֆիլմը:
Իսկ կինոթատրոններում սպասվում է անակնկալ PicsArt-ի կողմից։ Ներբեռնեք PicsArt հավելվածն ու այցելեք կինոթատրոններ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը դիտելու, կինոթատրոնում տեղադրված պաստառների վրա գտեք բար կոդ և ստեղծեք ֆիլմի ձեր սիրելի դերասանների հետ յուրօրինակ լուսանկարներ:
Այս ամենից բացի, PicsArt Հայաստանը մեծ պրեմիերիայի եւ ֆիլմարտադրության մեջ իր նորամուտի առիթով հայտարարում է PicsArt Gold փաթեթի տարեկան բաժանորդագրության 70% աննախադեպ զեղչ՝ սեպտեմբերի 3-ից մինչ հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի համար: Ձեռք բերելով PicsArt Gold 5,4 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով` կստանաք բացառիկ հնարավորություն օգտվել հավելվածի բազմաթիվ գործառույթներից, ֆիլտրներից և այլ բացառիկ ծառայություններից, ինչպես նաև վայելել հավելվածը՝ առանց գովազդի։
.jpg)
PicsArt հավելվածն ավելի քան 150 երկրներում ունի 130 միլիոն ամսական ակտիվ օգտատեր: Հավելվածն անվճար է Abdroid, iOS եւ Windows հարթակների համար եւ ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավելի #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: Իսկ PicsArt Gold-ը վերոնշյալից բացի հնարավորություն է ընձեռում օգտվել լրացուցիչ 2500 դոլար արժողությամբ բովանդակությունից առանց գովազդների:











