Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ծիծաղելի է համարում «Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհի դիտավորության մասին շրջանառվող վարկածը: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում  Անանյանը հայտարարեց, որ իրենք տեղեկատվություն չունեն, որ այդ տնտեսվարողները ռիսկային խմբում էին:

«Ռիսկային գնահատված կազմակերպությունների ցանկը 900 է, որոնց ես բառացի չեմ հիշում»,- ասաց Դ.Անանյանը:

Դիտարկմանը, որ գուցե հրդեհից հետո ճշտել է, Անանյանն ասաց. «Դա ծիծաղելի վարկած է: Չգիտեմ, մարդիկ երևի պարապ են, մտածում են այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնեն»: