Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են ՊԵԿ կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, շոու- բիզնեսի 9  հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են եւ երեւի թե եկամուտ են ստացել: «Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա մենք ասում ենք, որ 2018թ. իրենք ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որեւէ կազմակերպության աշխատակից , ոչ դիվիդենտ են ստացել, ոչ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Այդ տեղեկատվական բազան մենք ունենք եւ հորդորեցինք իրենց այդ նամակով, որ իրենք գան եւ հայտարարագրեն: Քանի որ ոչ մեկ հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին և նրանք կորոշեն քրեական, թե վարչական ինչպիսի պատասխանատվության են ենթարկվելու»:

Նա հրաժարվեց նշել անուններ, ասաց, որ նրանց վերջին անգամ ծանուցվել է: