Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգման են ենթարկել մի տղամարդու վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով 1,5 խմ փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ բենզասղոցով երկու ծառ է հատել։ «Նիվան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են։











