Մենք նախապատրաստվում ենք հոկտեմբերի 1-ին կայանալիք գագաթնաժողովին, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Երեւանում ԵՏՄ երկրների ղեկավարների կայանալիք գագաթնաժողովին:
Հարցին, թե արդյոք պաշտոնապես հաստատվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Երեւան, նախարարը պատասխանեց. «Սա մեր բոլորի միասնական որոշումն է, սա միջպետական հարաբերություններ են: Այս կոնտեքստում դա պետությունների հավաքական ձգտումն է միասին մեկ միավորի մեջ աշխատելու, ինտեգրացիոն գործընթացները ԵՏՄ-ում խորացնելու նպատակով: Մենք օգտվում ենք դրանից, նախապատրաստվում ենք, մեր հանձնառությունն է հոկտեմբերի 1-ին կազմակերպել գագթանաժողովը եւ սպասում ենք բոլոր գործընկեր երկրների ղեկավարներին: Այո, մենք ունենք հաստատումներ, մենք չունենք որեւէ իրավիճակ, որ ես ասեմ՝ ինչ-որ մի արտառոց իրավիճակ է ստեղծվել գագաթաժողովի նախապատրաստման առումով: Բնականոն նախապատրաստվում ենք: Մնացել է մեկ ամսից քիչ եւ հիմա ամենաակտիվ շրջանն է, երբ սկսում են բոլոր մեխանիզմներն աշխատել՝ արարողակարգայինից մինչեւ բովանդակային»:











