Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը կարծում է, որ ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովն իրեն կհրավիրի: Լրագրողների հետ զրույցում  Մնացականյանն ասաց, որն ինքն ուրախությամբ կներկայանա:

«Դեռեւս չեն հրավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում` ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։

Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։