Վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե տվյալ քրգործից որ չափով եւ ինչ ծավալով հրապարակում իրականացնի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է էթիկապես նորմալ հրապարակել, որ Հայկ Հարությունյանը մահից առաջ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործած եղել:

«Կոնկրետ ալկոհոլ օգտագործելը ես չեմ համարում անբորայական վարքագիծ կամ հակաէթիկական վարքագիծ, որ դա որեւէ մեկի կամ ընտանիքի համար վիրավորական լինի»,-ընդգծեց գլխավոր դատախազը:

Հայկ Հարությունյանը դեպքից առաջ օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. ՔԿ-ն մանրամասնում է (ֆոտո)