Ես գնահատել եմ, թե ինչպիսին պետք է լինի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ նրա ղեկավարներն ինչպիսի պահվածք պետք է ունենան: Այս մասին, այսօպր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարություններին:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայլեյանի հայտարարությանը, թե ոչ ոք իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել, նաեւ Վանեցյանի սթափության կոչին, Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Սասուն Միքայելյանը սթափության կոչ արել է առաջին հերթին ԱԱԾ նախկին ղեկավարին, որովհետեւ, ըստ էության, քաղաքական հայտարարություն արել է նախկին պաշտոնյան, որի իրավունքը չուներ»:
Դիտարկմանը, որ Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարություններից հետո խոսվում է, որ ԵԿՄ նոր նախագահ եւ նոր վարչություն է պետք, ԱԺ պատգամավորն ասաց. «ԵԿՄ վարչությունում այդպիսի տեսակետ եւ այդպիսի օրակարգ չկա: Հազար ու մի խոսակցություն է գնում: Անժելա Թովմասյանն էլ գրում է, որ Հայկ Հարությունյանից նամակ է ստացել, թե ինչ է եղել: Իր կայքում ինչ-որ գրել են, որ Հայկ Հարությունյանը խոսել է մարտի 1-ից, որը հետո հերքվեց»:
Ոչ մեկ իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել. Սասուն Միքայելյան











