Էջմիածնում կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվության ծառայությունից։
Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ստացվել էր օպերատիվ տվյալներ, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդն ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։ Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր մեքենայի սրահից ներկայացրեց ատրճանակը, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։











