Հյուսիսային Կելլեվիլլում վարորդներն անսովոր տրանսպորտ են նկատել՝ մոտորավորված ճամպրուկ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:

Տեսանյութը հայտնվել է Ֆեյսբուքում 9 News Sydney խմբում: Գրառման հեղինակը հարց է ուղղել՝ արդյոք որէեւ մեկը գիտի, թե ով է այդ համարձակը:

«Նա օդանավակայանում կայանատեղիի համար չվճարելու հետաքրքիր միջոց է գտել»,- ենթադրել է խմբի խմբագիրը: Օգտատերերը համակարծիք են եղել:

«Չեմ կարող մեղադրել նրան, օդանավակայանում կայանատեղիի գներն աստղաբաշխական են»,- նշել է նրանցից մեկը: Խմբի մեկ այլ հետեւորդ նկատել է, որ տղամարդը գլուխը պաշտպանող զրահ է կրում: Տղամարդու ինքնությունն այդպես էլ անհայտ է մնացել, սակայն նրա մասնակցությամբ տեսանյութը համացանցում վիրուսային է դարձել: