Ֆլորիդացի նկարիչն աճեցրել է աշխարհում անմենաերկար եղունգները եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Օդիլոն Օզարեի եղունգների երկարությունը ավելի քան 121 սմ է, տեղեկացնում է UPI-ն։
Օզարն ասել է, որ եղունգներն աճեցնելու ընթացքում բախվել է դժվարությունների, պարզվում է, որ ակրիլը կոտրվում է սեփական քաշից։ «Ես գնել էի ակրիլափոշու հսկայական քանակություն եւ մոտ 30 շերտ քսել, որպեսզի, վերջապես, ստանամ լրացուցիչ երկարություն, որն անհրաժեշտ էր ռեկորդ սահմանելու համար»,- ասել է նա։ «Վերջում ես հղկեցի եղունգներս, որպեսզի դրանք հարթ լինեն, եւ ներկեցի դրանք աերոգրաֆով։ Հարյուրավոր ժամեր պետք եղան դա անելու համար»։
Օզարն արդեն եղել է Գինեսի ռեկորդակիր՝ ստեղծելով աշխարհում ամենաերկար լայնեզր գլխարկը՝ ավելի քան 4,5 մետր։











