Մեր առջեւ նման հարց չի բարձրացված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս վարդապետի շիրիմին այցելության ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական առարկաների ցանկից հանելու մասին խոսակցություններին:

«Մենք կարծում ենք, որ հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում: Պարզապես համատեղ մենք մեր հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»,-ասաց նա: