Մերձմոսկովյան Նովոյե գյուղում (Ռամենսկոյե շրջան) հրդեհից զոհվել է երկու մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Ռամենսկոյե շրջանի Նովոյե գյուղում, տեղեկացնում է NEWS.ru-ն։

Քննության տվյալներով՝ հրդեհն սկսվել է բնակելի տան հինգերորդ հարկում, ճաշի ժամին։ Ծուխը խցանել է բոլոր ելքերը։ Մինչ ԱԻՆ աշխատակիցները սղոցում էին դուռը, ընտանիքը փորձել է ինքնուրույն փրկվել։ 7-ամյա տղային իջեցրել են պատշգամբից՝ կապելով պարաններով, նրա հետեւից պատուհանից դուրս են նետվել 44-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը, նրանք մահացել են։ Ականատեսները տեսանկարել են տեսարանը։ Ներկայում Քննչական կոմիտեն ստուգումներ է կատարում եւ պարզում կատարվածի պատճառները։