Մեր հասարակությունն այնքան փոքր է. մեզ մոտ կան նաեւ այսօրվա քաղաքական ուժերի հետ կապեր ունեցողներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՍԴ-ն չի՞ համարում քաղաքականացված մարմին՝ հաշվի առնելով, ՍԴ նախագահը նախկին ՀՀԿ-ական է, իսկ անամները նշանակվել են նախկինների օրոք:

«Ես ինքս եւ մեկի, եւ մյուսի հետ կապեր ունեմ: Մենք փոքր հանրության մեջ ենք ապրում: ձեր բարեկամների շրջապատում չկա՞ն եւ մեկի, եւ մյուսի ներկայացուցիչներ: Բայց դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում լինել անաչառ ու անկախ»: