Թուրքիայի մայրաքաղաքում դեռեւս չպարզված հանգամանքներում քաղաքային ավտոբուսը կորցրել է կառավարումը եւ մխրճվել կանգառում ավտոբուսի սպասող ուղեւորների մեջ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է 3 եւ վնասվածքներ ստացել՝ 3–ից ավել ուղեւոր։

Դեպքի վայր մեկնած փորձագետները ուսումնասիրում են դեպքի հետ կապված մանրամասները։