Թայվանի Իլան գավառում կամուրջ է փլուզվել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կամրջով անցել է հզոր բենզատար, հայտնում է թայվանյան CAN լրատվական գործակալությունը: 

Իլան գավառում կամուրջը Սուաո նավահանգստային քաղաքի շրջանում առանցքային տրանսպորտային զարկերակն է: Այս կամուրջը Չինաստանում միակ պողպատյա հիմնակմախքով կամարավոր կամուրջն է, ինչպես նաեւ Ասիայում առաջին երկփեղկված կամարներով կամուրջը: Այն ունի 140 մետր երկարություն եւ 15 մետր լայնություն: Կամրջից մինչեւ ծովի մակերեւույթ բարձրությունը կազմում է 18,5 մետր, իսկ կամրջից մինչեւ կամար՝ 25,2 մետր:

Կամրջի փլուզման եւ բենզատարի բռնկման հետեւանքով վնասվել են նվազագույնը 3 ձկնորսանավեր, որոնք անցնում էին կամրջի տակով: Մի լցանավ ստացել է զգալի վնասներ եւ վերականգնման ենթակա չէ: Ձկնորսներից շատերը մարմնական վնասվածքներ են ստացել: Քննիչները դեռեւս պետք է պարզեն պատահարի հետեւանքով վիրավորվածների թիվը եւ պատճառը: