Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նուբարաշենի 29-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց թերթով փաթեթավորած կանեփանման չորացված զանգված, իսկ մյուս գրպանից հայտնաբերվեց երկու կաթուցիչ:

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել է Արտաշատի մոտակայքում վայրի աճած կանեփի թփից օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: