Իմ բացակայությունները հարգելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ նիստերից իր բացակայություններով նա անգամ առաջ է անցել Գագիկ Ծառուկյանից:

«Հավանական է՝ ՀՀ-ում չկա մեկը, որ իմ չափ իր մարմնի մեջ ունենա ավտոմատի փամփուշտները: 5 հատ փամփուշտ իմ մարմնի մեջ է եւ 200-ից ավելի ասկոլկաներ: Դրանք պարբերաբար շարժվում են»,-ասաց նա՝ հավելելով, որ կարիք չկա, որ հիմա ինքը խոսի այդ մասին:

Վարդան Ղուկասյանը կոչ արեց ավելի լուրջ թեմաներով հետաքրքրվել, քան իր բացակայություններն են: