Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 2-ին, ժամը 23:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 05:54-ին:

Այրվել է մոտ 300 հակ անասնակեր: