Հրայր Թովմասյանի կողմից կարգապահական խախտում է համարվում Սահմանադրական դատարանի կողմից հայցի ընդունումը, որն ավելի վաղ ներկայացրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հոկտեմբերի 3-ին ԱԺ նիստում Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նա համոզված է, որ Թովմասյանը չպետք է մասնակցեր այդ հարցի քննությանը
Եթե խորհրդարանը նախագիծը ընդունի, այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 80 պատգամավորի ձայն, այսինքն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը: Որոշումը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի: Վերջնական որոշումը պետք է ընդունի Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով:











