ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում արձագանքեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտարարությանը, թե ռիսկային է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նոր օպերատիվ արձագանքման մարմնի ստեղծումը:
Ցոլակյանի խոսքով, պետք է օգտվել ոստիկանության ու ԱԱԾ-իփորձից ու կարողություններից, այդ թվում կադրային. «Պետք է օգտագործել այդ ուժերը»,-ասաց նա:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշված է, որ երեք տարի անցումային շրջանէ նախատեսված, եւ այդ ընթացքում այդ գործառույթը ԱԱԾ-ն կիրականացնի զուգահեռաբար: Նա հավելեց, որ հետախուզության հետ կապված խնդիր նույնպես կա:
«Հետախուզությունը մեծ երկրի բան է, մենք այդքան միջոցներ չունենք»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը, ինչին վարչապետը ծիծաղելով արձագանքեց. «Բա չեք լսե՞լ, որ ես ասել եմ՝ մենք արդեն մեծ երկիր ենք»:
ԱԻ նախարարն էլ պատասխանեց. «Բարդ բան է, գործ չունեք, էսօր դրա վախտը չի»:











