Տեխասի անօթեւան սեւամորթ բնակիչ Դոնալդ Նիլին իրեն խայտառակված է զգում այն բանից հետո, երբ համացամցում հայտնվել է իր կալանավորման տեսանյութը, տեղեկացնում է Associated Press-ը։

Բանն այն է, որ տղամարդուն կալանավորել են հեծելազորային ոստիկանության ներկայացուցիչները, որոնք նրան բաժանմունք իրենց հետեւից պարանով են տարել։

Տղամարդն ինքը տառապում է պարանոիդալ շիզոֆրենիայով։ Հալվեսթոն քաղաքի ոստիկանության արարքը լայն արձագանք է գտել համացանցում՝ շատերն են վրդովմունք հայտնել աֆրոամերիկացու հանդեպ նման վերաբերմունքի համար։

43-ամյա Նիլին պնդում է, որ կալանավորման պահին որեւէ վատ բան անելու մտադրություն չի ունեցել։

Հայտնի է, որ տղամարդու կյանքը վերջերս սկսել էր կարգավորվել, եւ նա տեղափոխվել էր քրոջ մոտ։