Չորային եղանակների պատճառով հանրապետության տարածքում հրդեհների նորից շատացել են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Երեկ 50 հրդեհ ենք ունեցել, որից 30-ը խոտածածկ տարածքներում եւ անտառներին մոտ տարածքներում»,-ասաց նա՝ մասնավորապես, նշելով, որ Դիլիջանում եւ Իջեւանում հրաձգարաններ կան, որտեղ արդեն որեւորդ անգամ հրդեհ է բռնկվում, անգամ մոմուլը գրել է, որ դիտավորյալ են անում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս տարի մի փոքր լարված ստացվեց հրդեհների առումով. «Երբ ձմեռը ձյունը կհանգցնեն բոլոր հրդեհները, պետք է լավ նախապատրաստվել հաջորդ տարվան»:

Ֆելիքս Ցոլակյանն էլ հակադարձեց. «Էդ ժամանակ էլ բուքն է գալիս, դրա դեմ պետք է պայքարել»:

«Այսինքն էդ հարցը լուծում չունի՞»,-կատակեց վարչապետը, ինչին ԱԻ նախարարը պատասխանեց. «Ունի, ունի, ամեն ինչ նորմալ է»;