Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

ՀՐԱՏԱՊ I Հայաստան ներթափանցած ադրբեջանցին կրակել է հայ կնոջ ոտքին. նրան ձերբակալել են

ARGO REALTY–ն գործարկել է անշարժ գույքի որոնման թվային նոր գործիք՝ ARGO AI–ը

Փաշինյանը հրաժարվում է ամերիկյան միջուկային ռեակտոր կառուցելու մտքից I ԼՈՒՐԵՐ I 16:00

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը

ՔՊ խմբակցության տղամարդկանց Աննա Հակոբյանը կարողացա՞վ համոզել

Փաշինյանը վիրավորեց և սպառնաց Կաթողիկոսին I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ձեզանից հիշատակի խոսք էր ակնկալվում, ինչո՞ւ չասեցիք. հարց՝ Փաշինյանին

Բա ի՞նչ անենք, ինչ որ որոշում պիտի կայացնենք. Փաշինյանը՝ Իրանից թռիչքներն արգելելու մասին

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, դրա համար սեպտեմբերի 27-ին չենք անդրադարձել. Փաշինյան

«Հող ու ջուր, ամենախմվող կենացներից է». Փաշինյանը ստեղծում է հողի ու ջրի կոմիտե

Աջ ոտի բուտին մի բարերարը կտա, ձախինը՝ մյուսը. էս տրամաբանությունն է ունեցել ֆուտբոլը. Փաշինյան

Փաշինյանի «հայտնագործությունը»՝ ով տուն ունի, հարստացել է և «միլիոնատեր» դարձել I ԼՈՒՐԵՐ I 12:00