Կառավարության դիմաց այսօր՝ հոկտեմբերի 24-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներկրողները։ Նրանք պահանջում են կառավարությունից թույլ տալ աջ ղեկով մեքենաները բերել Հայաստան եւ այստեղ որոշակի ժամանակահատվածում փոխել ղեկը։
«Ճապոնական ավտոներկրողներով երկու շաբաթ առաջ դիմել ենք վարչապետին՝ ներկայացնելով իրավիճակը եւ խնդրել ենք խնդիրները լուծե։ Մինչեւ 2020 թվականը ինչպես գիտեք մաքսային արժեքը բարձրանում է, մեր քաղաքացիները մեծ թվով մեքենաներ են գնել Ճապոնիայից, Վրաստանում ղեկերը փոխում են, վրացի եւ արդրբեջանցի արհեստավորները չեն հասցնում ղեկերը փոխել, նաեւ վերջերս շատ շուստրի ադրբեջանցիներ վերցնում են կանխավճար, մեքենան քանդում են, ապա 500-600 դոլար հավելավճարներ են պահանջում հայ վարորդներից»,-նշեց ավտոներկրողներից Զոհրաբ Իգիթյանը։
Նրանց խնդրանքն է կառավարությանը, որ թույլատրեն իրենց աջ ղեկով մեքենաները բերեն Հայաստան եւ հայ արհեստավորները կարողանան փոխել ղեկերը։











