Իշխանությունների հետ նորմալ հարցեր ենք քննարկել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը:

Հարցին, թե իր կարծիքով տնտեսական հեղափոխությունը որ փուլում է, նա պատասխանեց. «Սկզբնական փուլում է»:

Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ իշխանությունների հետ միասին աշխատելու են. «Երեւի աշխատում ենք, չտեսա՞ք, որ աշխատում ենք: Նոր նախագծեր էլ ենք անում»,-ասաց նա՝ հավելելով, որ նոր ներդրումների մասին հերթով կտեղեկացնեն:

«Նոր իշխանությունների հետ աշխատանքային համագործակցություն է»,-ընդգծեց նա: