«Այսպես ձևավորված Երկրապահում շատ մարդիկ պետք է դուրս գան, քանի որ երկրապահը պետք է մաքրվի»,  այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը` անդրադառնալով մի խումբ երկրապահների ԵԿՄ-ից հեռանալու լուրերին:

«Թե՛ ՀՀՇ-ի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, Երկրապահի նկատմամբ միշտ ճնշումներ են եղել, ուզեցել են ձերբազատվել, բայց հիմա հնարավոր չէ, հիմա հարաբերական անդորր է», -ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԿՄ «Կենտրոն» բաժանմունքի ղեկավարի ընտրությունների ընթացքում մի խումբ երկրապահներ բոյկոտել են դրանք եւ հանձնել են անդամատոմսերը։