Պատահական անցորդները իրականացրել են արդարադատություն հենց փողոցում, երբ ոսկերչական խանութի զինված կողոպտիչը դուրս է վազել փողոց Լոնդոնի արեւմտյան մասում, գրում է  Daily Mail-ը:

Կարճ ժամանակ անց Համացանցում հայտնվել է տեղի ունեցածի տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է երեք զինված կասկածյալից բաղկացած խումբը ավտոմեքենայով մխրճվում խանութի մերձակայքում տեղականված արտարժույթի փոխանակման կետի ցուցափեղկի մեջ ու սկսում կողոպտել այն:

Երբ անցորդները մոտեցել են խանութին, հանցագործներից մեկը փախուստի է դիմել մոտոցիկլետով: Կողոպտիչներից մյուսն ուղղել է իր զենքն անցորդների կողմը, իսկ երրորդին չի հաջողվել փախնել: Անցորդները հարձակվել են զինված հանցագործի վրա եւ ծեծել նրան: