Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում: Գետում խաղացող շանը խժռել է կոկորդիլոսը:

Համացանցում հայտնվել է սարսափելի դեպքի տեսանյութը: Դրանում երեւում է, թե ինչպես են շները խաղում Ուոթսոն գետում, իսկ կենդանիների տերը նկարահանում է: Հանկարծակի ջրից հայտնվում է հսկայական կոկորդիլոս, որը հարձակվում է շներից մեկի վրա: Տերը սկսում է բղավել, սակայն ափ է դուրս գալիս շներից միայն մեկը: