Կենտրոնական բանկը դեռ մրցունակ չի առեւտրային բանկերի հետ ու դրա հետ կապված լուրջ հոսելիություն ունենք ԿԲ-ից, տարեկան միջինը ունենում ենք 50-60 հոգի, այս տարի 100-ից ավելի աշխատակից դուրս է եկել։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Կենտրոնական բանկում, ըստ օրենքի, աշխատավարձերը պետք է լինեն առեւտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր, սակայն ավաղ այս պահին ցածր են, բայց մենք չենք ուզում այդ տեմպը դնել աշխատավարձերի բարձրացման մեջ, որովհետեւ առեւտրային բանկերում ավելի բարձր տեմպերով են բարձրանում աշխատավարձերը, վերջին տարիներին անդրադարձել ենք բնականոն աճին կապված ստաժի, փորձառության հետ։
Առեւտրային բանկերը, օրինակ կանխատեսում են 8 տոկոսով աշխատավարձերի բարձրացում, մենք առաջարկել ենք 1,9 տոկոս, այն էլ վերաբերվելու է բնական աճին, մեն հետ ենք մնալու առեւտրային բանկերից»,-նշեց նա։











