Ոստիկանության համակարգը դեռ փոխվելու է։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Օսիպյանի հեռանալուց հետո ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում։

«Մոտեցումները շատ հարցերում կարող են փոխվել»,-նշեց նա։

Արման Սարգսյանը հրաժարվեց գնահաել՝ համակարգն իր թե Օսիպյանի օրոք էր ավելի լավ վիճակում։

«Առհասարակ բոլոր ղեկավարները ձգտում են, որ իրենց ղեկավարած կառույցը մեկ քայլ առաջ լինի, ես ձգտում եմ՝ մի քանի քայլ առաջ լինի»։