Դա իմ որոշելիքը չէ, դրա համար կա ընթացակարգ, որով ամեն ինչ կընթանա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պե՞տք է պաշտոնանկ արվի, թե ոչ:
«Ինքը շարունակում է պաշտոնավարել, թե ինչից է հարցն առաջացել, ես չեմ հասկանում:
Դա քաղաքական մարմնի շրջանակի որոշում չէ, մենք նման հարց մեր քաղաքական մարմնում չենք քննարկել: Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրավասու են նշանակել: Ես նույնիսկ չգիտեմ, թե Հանրային խորհրդի նախագահին ինչպես են ազատում, իսկ դուք ուզում եք, որ ես քաղաքական պատասխան տամ: Դա իմ դաշտում չէ, դա ՀՀ վարչապետի շրջանակում է»,-ասաց Պապիկյանը:
Ավելի վաղ NEWS.amճ-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:











