Ես երբեք մարդկանց չեմ բաժանում հների եւ նորերի. նախկին իշխանության մեջ եղել են եւ մարդիկ, որոնք արժանիքներ չունեն, եւ եղել են արժանավոր մարդիկ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը
«Նոր իշխանությունում էլ նույնն է: Դրա համար մեր «Վերնատուն» ակումբում դուք շատ տարբեր մարդկանց կարող եք հանդիպել: Ակումբը որոշումներ չի կայացնում, այդտեղ հավաքվում են մարդիկ, որոնք տարբեր հարցեր են քննարկում: Որովհետեւ ես կարծում եմ, որ միայն մեկ կուսակցություն չի կարող երկրի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալ: Ես չեմ հասկանում, երբ մարդկանց բաժանում են հների եւ նորերի: Չի կարելի ասել՝ այ էս մարդը նրանց հետ է եղել, ուրեմն վատն է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:











