Ամուլսարի գործով ձեռք են բերվել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն կատարել նոր ուղղությամբ, ինչը մենք հիմա անում ենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Ըստ էության քննության 3 բլոկ կա։ Բլոկերից մեկը, որ բնապահպանության նախարարության ՊՈԱԿ-ը, որը տալիս է ՇՄԱԳ եզրակացությունը՝ հիմնվելով շահագրգիռ մյուս կողմերի եզրակացության վրա, հիմա պետք է հասկանանք՝ ինչու ժամանակին չի ստուգվել կամ արդյոք պատշաճ ստուգվել է  ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները։ Ես կարծում եմ, որ ԷԼԱՐԴ-ի փորձագետներին առաջիկայում եզրակացության շուրջ պարզաբանումների համար հարցաքննության պետք է հրավիրենք»,-նշեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ քննությունը կանդրադառնա նաեւ հարցին, թե բնապահպանության նախկին նախարարը որքանով է շահագրգռված եղել թույտվություն տալու հարցում, բայց Բնապահպանության նախարարության ՊՈԱԿ-ը, որը տալիս է ՇՄԱԳ, տնտեսվարողի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ն ուղարկում են շահագրգիռ մարմիններ եւ դրանցից ստացած եզրակացության հիման վրա է տալիս եզրակացություն։

Նա նշեց, որ ժամկետներ ասել կդժվարանա, թե երբ կավարտվի քննությունը։

«Փորձաքննություն նշանակելուց հետո մենք պահանջել ենք բոլոր հնարավոր փաստաթղթերը, որոնք կարող են նշանակություն ունենալ փորձաքննության համար, Բնապահպանության նախարարության կողմից այդ փաստաթղթերը տրվել են, սակայն երբ ՀՀ վարչապետը Բնապնախարարությանը հանձնարարեց ավելի խորը ուսումնասիրել՝ արդյոք նոր ՇՄԱԳ պետք է թե ոչ, ի հայտ եկան նոր փաստաթղոեր, որոնք փորձագետներին չեն տրամադրվել, ուստի պայամանվորվել է քննության նոր զարգացուիմ, թաքցնելու խնդիր չկա»,-նշեց նա։

ՔԿ նախագահը նշեց, որ ըստ ծառայողական քննության՝ Յուրա Իվանյանը բովանդակային եւ փաստական կապ, շահագրգռվածություն չի ունեցել։